Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Իսրայելում հայտարարել են, որ պատանդներին ազատելուց ՀԱՄԱՍ-ի հրաժարվելու պատճառով ստիպված կլինեն Ռաֆահում գործողություններ սկսել

Իսրայելում հայտարարել են, որ պատանդներին ազատելուց ՀԱՄԱՍ-ի հրաժարվելու  
պատճառով ստիպված կլինեն Ռաֆահում գործողություններ սկսել

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելը ստիպված կլինի գործողություններ սկսել Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում՝ իսրայելցի պատանդներին ազատ արձակելու առաջարկից ​​ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների հրաժարվելու  պատճառով։

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին առևանգվածների ընտանիքների հետ հանդիպմանը հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը՝ հավելելով, որ պատանդներին վերադարձնելու ջանքերը շարունակվում են:

«Մենք մտադիր ենք հասնել պատերազմի նպատակներին, սակայն ՀԱՄԱՍ-ի հրաժարումը ցանկացած ծրագրից, որը թույլ կտա վերադարձնել պատանդներին, մեզ ստիպում է գործողություն սկսել Ռաֆահում», - ասել է Գալանտը, ում խոսքը մեջբերել է The Times of Israel-ը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]